ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Միջակություններով հագեցած իշխանական հիերարխիայի համար ազգի լավագույն զավակները բնական վտանգ են

Միջակություններով հագեցած իշխանական հիերարխիայի համար ազգի լավագույն զավակները բնական վտանգ են
04.08.2026 | 22:40

Փոքր և փոքրաթիվ ժողովուրդների լուրջ պրոբլեմներից մեկն այն է, որ հասկացողների փոքր թվի պատճառով նրանք համապատասխան ինտելեկտուալ մթնոլորտ ստեղծել չեն կարողանում, և ինչպես ջուրն է ավազի մեջ անհետանում, այնպես էլ նման ժողովուրդների մոտ հատուկենտ իսկապես հասկացողների ջանքերն են անհետանում տգիտության ծովում։

Հասարակության մեջ սովորաբար կա կոնտակտի մեջ գտնվող իսկապես հասկացողների մի կրիտիկական մինիմալ թիվ, որից հետո կարող է սկսվել ինտելեկտուալ մթնոլորտի ձևավորումը, և դա մոտավորապես լինում է այն ժամանակ, երբ կամայական կոնկրետ հարցի վերաբերյալ որևէ մեկի արտահայտած կարծիքը կարող է հասկացվել և օբյեկտիվորեն գնահատվել առնվազն մի 4-5 կոմպետենտ անձանց կողմից, և որից հետո էլ կարող է սկսվել շոշափվող հարցի առողջ քննարկումը։

Իսկ եթե ինտելեկտուալ մթնոլորտ չկա, և այդ կոմպետենտ 4-5 հոգին էլ չկան, ապա ուզում ես երկնքից աստղեր իջեցրու, արդյունքը կլինի զրոյական, քանի որ այն ադեկվատորեն չի գնահատվի և հետևաբար որևէ շարունակություն չի կարող ունենալ։

Կառավարման կամ մենեջմենթի տեսության մեջ աշխատանքային կոլեկտիվները բաժանվում են երկու տեսակի, որոնցից մեկը ունի ոչ կոնֆլիկտային և մարդկանց համագործակցությունը խթանող մթնոլորտ, որն էլ աշխատողներին թև է տալիս ու դառնում նրանց էֆեկտիվության բազմապատկիչ, իսկ մյուսն ունի կոնֆլիկտային և չար նախանձով լի մրցակցային դաժան մթնոլորտ, որն էլ, խեղդելով մարդկանց նախաձեռնությունը, դառնում է նրանց լավագույն հատկությունները ճնշող։

Նույնը հասարակության մեջ է, որտեղ կարող են իրենց լավագույն զավակներին խրախուսելով անշեղորեն հզորացնել ու նրանցից ընտրյալներին էլ իրենց առաջնորդ կարգել, որոնք էլ կարող են իրենց հետևից տանել հասարակության լավագույն մասին՝ դրանով իսկ ապահովելով հասարակական մակարդակի հաջողության շարունակականությունը։

Կարող է լինել նաև հակառակը, երբ տարբեր նկատառումներով ու պատճառներով ազգի լավագույն զավակները անճարակ հասարակական մթնոլորտում դառնում են ավելորդ ու անցանկալի, քանի որ միջակություններով հագեցած իշխանական հիերարխիայի համար նրանք բնական վտանգ են, քանզի պարզ տեսնում են տաքուկ տեղեր գրաված տգետների իռացիոնալ ու հետադիմական վարքը։

Կա հասարակության որակը չափելու մի շատ պարզ միջոց, որը պատասխանատու պաշտոններ զբաղեցնող միջակությունների թվի հարաբերությունն է նման պաշտոնատեղերի ընդհանուր թվին, և ինչքան այդ թիվը մեծ է ու մոտենում է 1-ին, այնքան այդ հասարակությունն անորակ է։

Իսկ եթե այդ թիվը մոտ է զրոյին, այսինքն, բոլոր պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են պրոֆեսիոնալները, ապա հասարակության որակը բարձր է ու մոտ իդեալականին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ